Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.09.2025 | 22:00
Պարգևատու Աստված,
այսօր իմ հոգին Քեզ է դիմում՝
Ինչպես ծարավ հողը, որ սպասում է անձրևին։
Քո Խոսքն ասում է․ «Մի՛ երկնչեք ու մի՛ վախեցեք, որովհետև Տերը՝ ձեր Աստվածը, ձեզ հետ է» Բ Օրենք 31:6։
Հա՛յր,
օրհնի՛ր ինձ այս օրը քաջությամբ և տոկունությամբ,
Որ չընկրկեմ դժվարության առաջ։
Տե՛ր,
ինչպես Դանիելը, ով բացեց պատուհանները և օրական երեք անգամ աղոթեց Քեզ,
Թող ես էլ իմ օրը լուսավորեմ աղոթքով ու փառաբանությամբ` մնալով հավատարիմ Քո կամքին։
Տե՛ր,
իմ այս օրը դարձրու ոչ թե պատահական ընթացք,
Այլ վկայություն այն հավատքի, որ իմ ներսում է։
Եվ թող իմ հոգին անընդհատ աճի Քո սիրո լույսի ներքո։
Ամե՛ն։
Դիտվել է՝ 3142

Մեկնաբանություններ